
Հնդկաստանի կառավարությունը 1.1 մլն դոլարով ձեռք է բերել մի քանի հազար նամակից, փաստաթղթերից և լուսանկարներից բաղկացած հավաքածու, որոնք վերաբերում են Մահաթմա Գանդիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արխիվը պետք է հանվեր Sotheby's աճուրդի, որը նշանակված էր հուլիսի 10-ին, սակայն Հնդկաստանը, չսպասելով աճուրդի օրվան, որոշել է գնել բոլոր փաստաթղթերը, որոնք այժմ արդեն պահպանվելու են Հնդկաստանի ազգային արխիվում:
Փաստաթղթերը պատկանել են գերմանացի ճարտարապետ Գերման Կալլենբախի ընտանիքին, ով Գանդիի հետ ծանոթացել է 1904թ Հարավային Աֆրիկայում: