9 հուլիսի 2012 - 19:30 AMT
Լեհաստանը հաղթել է ԱՄՆ-ին Համաշխարհային լիգայի որոշիչ վոլեյբոլային խաղում

Լեհաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին Համաշխարհային լիգայի որոշիչ խաղում: Խաղի հաշիվն է 3:0 (25:17, 26:24, 25:20):

Երրորդ տեղի համար պայքարում Կուբայի հավաքկանը թայ-բրեյքում հաղթանակ է տարել Բուլղարիայի հավաքականի նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: