9 հուլիսի 2012 - 19:29 AMT
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Աննանը ժամանել է Իրան` Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ ՔոֆիԱննանը երկուշաբթի երեկոյան ժամանել է Իրան, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է «Ալ-Ալամ» տեղական հեռուստաալիքը:

Ավելի վաղ Աննանը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ընդգծում է «Ինտերֆաքսը»: