10 հուլիսի 2012 - 12:30 AMT
2012թ. առաջին կիսամյակում ԴԱՀԿ բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանագիծը

2012թ. առաջին կիսամյակի բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանագիծը, ինչը 250 մլն դրամով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ամփոփոելով տարվա կիսմայակը ՀՀ ԴԱՀԿ նախագահ, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը: «Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ մեր աշխատանքը միշտ ծավալուն է և իմ գնահատմամբ կատարվում է հավուր պատշաճի»,-ասաց նա: Նրա խոսքով, ընթացիկ տարում հարուցվել է 51 447 կատարողական վարույթ նախորդ տարվա 42 761 դիմաց, ապահովելով 20 տոկոս աճ:

Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 1,3 մլրդ դրամ, 2,9 մլրդ դրամ բռնագանձվել է իրավաբանական անձանցից, մոտ 1 մլրդ դրամ՝ ֆիզիկական անձանցից: Իր գործունեության հիմնական շեշտը Պողոսյանը դնում է նրա վրա, որ չկան ուշացած վարույթներ և խարդախությունների դեմ պայքարի վրա: Ըստ Միհրան Պողոսյանի, խարդախություններն ի հայտ եկան այն պատճառով, որ քաղաքացիները դեռ այդքան էլ գիտակ չեն, որ հարկադիր աճուրդները 2006թ. ի վեր իրականացվում են միայն էլեկտրոնային տարբերակով: