10 հուլիսի 2012 - 14:43 AMT
Հայաստանում կթույլատրվի ամուսնանալ միայն 19 տարեկանից հետո

Հայաստանում աղջիկների ու տղաների ամուսնանալու թույլատրելի տարիքը 19 տարեկան դարձնելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունն Ազագային ժողով, որը կքննարկվի հուլիսի 12-ին:

Ներկայումս, համաձայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքի, կանայք կարող են ամուսնանալ 17, իսկ տղամարդիկ` 18 տարեկանից սկսած: