26 հոկտեմբերի 2004 - 19:55 AMT
ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունել Է Հայաստանում է գտնվող ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյին: Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ծավալման հեռանկարների եւ դրան խոչընդոտող հանգամանքների շուրջ: Երկուստեք կարեւորվել Է նաեւ մասնավոր սեկտորի դերը եւ տարածաշրջանում առկա հարուստ ներուժ: Կալման Միժեն հանդիպել է նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ` «Աջակցություն ձեռնարկատիրության զարգացմանը» ՄԱԿ-ի առանցքային փաստաթղթի, ինչպես նաեւ «Համաշխարհային ներդրումային զեկույց-2004» հաշվետվության ներկայացման կապակցությամբ: Նա նշել է, որ Զարգացման ծրագիրը պատրաստ է առավել մեծ ծավալի աջակցություն ցուցաբերել նաեւ Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներում: Նշենք, որ 1993թ. Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրումից հետո, մեր երկրում իրականացված ծրագրերի ծավալը կազմել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար: