ՀՅԴ-ն կմասնակցի 2013թ. նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա համապատասխան որոշոմը կայացվել է վերջերս Լոռիում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում:
Ռուստամյանը նշեց նաև, որ սեփական թեկնածուով հանդես գալը ՀՅԴ համար ինքնանպաըակ չէ և նա պատրաստ է փոխգործակցել ընդդիմության հետ միասնական թեկնածուվ հանդես գալու հարցի շուրջ: Ըստ նրա, ՀՅԴ-ն իր թեկնածուն կունենա, եթե ընդդիմությանը չհաջողվի համախմբվել:
Արմեն Ռուստամյանն ասել է, որ ընդդիմադիր ուժերի համախմբման համար հարկովոր է, որ նրանք ընդունեն անցումը կառավարման նախագահական ձևից խորհրդարանական ձևին: Բացի այդ, ըստ Ռուստամյանի, ընդդիմությունը պետք է իշխանություններին վերահսկելու հնարավորություն ստանա:
Ռուստամյանը հայտարարել է, որ նախագահի թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի ՀՅԴ Գերագույն մարմնի արտահերթ ժողովում: