10 հուլիսի 2012 - 18:26 AMT
Էխուդ Բարաքը չի տեսնում Իրանի միջուկային ծրագրի դադարեցման հեռանկարներ

Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը, կասկածի տակ դնելով պատժամիջոցների ազդեցությունը Իրանի «միջուկային վճառականության» վրա, խոստովանել է, որ խոշոր տերությունների բանակցությունները Իրանի հետ չեն հանգեցնի իրանական միջուկային ծրագրի դադարեցմանը, նշում է Russian.irib.ir-ն:

Բարաքն նշել է, որ «5+1 խմբի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման ոչ մի հեռանկար էլ չի նախատեսվում»: