10 հուլիսի 2012 - 21:36 AMT
ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում կարող է ստեղծվել Euronews հեռուստաալիքի անալոգը

ԵվրԱզԷՍ-ը մտադիր է ստեղծել Euronews հեռուստաալիքի անալոգը, մի հեռուստաալիքի, որը լուսաբանել է ԵվրԱզԷՍ-ի անդամների` Ռուսաստանի, Ղազախստանի. Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի, խնդիրները:Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով, հեռուստաալիքը կստեղծվի միասնական ինֆորամցիոն տարածքի շրջանակներում, որն անհրաժեշտ է, որպեսզի տարբեր երկրների բնակիչները ավելի շատ բան իմանան միմյանց մասին: