10 հուլիսի 2012 - 20:23 AMT
Վալդեմար Ֆորնալիկը նշանակվել է Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել Վալդեմար Ֆորնալիկը, հաղորդում է Ինտերֆաքսը: Այս մասին հաղորդել է լեհական ֆուտբոլային միության նախագահ Գժեգոժ Լյատոն:

«Քննարկումը երկար էր, իսկ որոշումը կայացվել է ոչ միաձայն»,-հաղորդել է Լյատոն: