27 հոկտեմբերի 2004 - 23:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունների համաձայն` մամուլի ազատության առումով Հայաստանն առաջ է անցել տարածաշրջանի մյուս երկրներից: Ըստ մամուլի ազատության վարկանիշի` մեր երկիրն զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ Վրաստանը 94-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 136: Նշենք, որ հետազոտությունների հիմքում ընկած մամուլի ազատության ինդեքսը հաշվարկված է հասարակական կազմակերպությունների աշխատակիցների, լրագրողների եւ փորձագետների հարցումների հիման վրա: