
Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգ են Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնանկությամբ և կոչ են արել հետաքննել, թե ինչպես է անցկացվել իմպիչմենտի կարգը երկրում, հայտնում է ВВС-ին:
Ըստ խորհրդարանականների, նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնանկությունը կարող է Եվրամիության իրավական նորմերի խախտում լինել:
Հուլիսի 29-ին Ռումինիայում տեղի կունենա հանրաքվե, որի ժամանակ մասնակիցները պետք է իրենց կարծիքը հայտնեն իմպիչմենտի վերաբերյալ: