11 հուլիսի 2012 - 15:30 AMT
ՀԿԵ աշխատակիցներն իրենց մեկ օրվա աշխատավարձը կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմն իր մեկ օրվա աշխատավարձը որպես օգնության կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին: Նման որոշումը միաձայն ընդունվեց հուլիսի 11-ին կայացած ընդհանուր ժողովին, որի ընթացքում քննարկվում էր կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայաստանի երկաթուղայինները ցավակցում են զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին և պատրաստ են տուժածներին հնարավոր օգնություն ցուցաբերել: