11 հուլիսի 2012 - 18:23 AMT
Օլիմպիադայի հանդիսատեսը փոխհատուցում չի ստանա, եթե վատ եղանակի պատճառով միջոցառումները տեղափոխվեն

Լոնդոնի Օլիմպիադայի հանդիսատեսը գումարային փոխհատուցում չի ստանա, եթե վատ եղանակի պատճառով միջոցառումները տեղափոխվեն ուրիշ օրերի: Այս մասին հայտնի է դարձել 2012թ Խաղերի կազմակերպիչների կողմից հրապարակված զեկույցից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Համաձայն հայտարարության, նման տեղափոխություններ հնարավոր են միայն «ծայրահեղ դեպքերում», սակայն եթե դա պատահի, տոմսեր ունեցողները կկարողանան մրցույթներին մեկ այլ օր անվճար ներկա գտնվել:

Կազմակերպիչների մոտ մտավախություններ են առաջացնում օդերևութաբանների կանխատեսումները, որոնց համաձայն Խաղերի ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածքում սպասվում են մեծ քանակությամբ տեղումներ: