
Եմենում մահապատ ահաբեկչի գոհ է դարձել 20 մարդ, մի քանիսը վիարվոր են, հայտնում է «Ռոսբալտը»:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Սանայում ոստիկանության ակադեմիայի սաները, ավարտելով դասերը, դուրս էին գալիս դասասենյակներից: Հուլիսի 4-ին հրաշքով փրկվեց Եմենի արվարձաններից մեկի ոստիկանության պետը: Նա դուրս էր եկել ավտոմեքենայից պայթյունից տառացիորեն վայրկյաններ առաջ:
Շուրջ մեկ տարի առաջ Եմենում ակտիվ զինված դիմակայություն սկսվեց «Ալ Քայեդայի» գրոհայինների ու կառավարական ուժերի միջև: