
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին առաջին անգամ կոչ է արել իրանցիներին պատրաստվել պատերազմի և աշխարհի վերջին: Իրանցիներին ուղղված վերջին ուղերձում նա կանխագուշակել է 12-րդ, «գաղտնի» իմամի` Մահդիի գալուստ: Ըստ որոշ շիաների, նա պետք է գա Վերջին դատաստանի օրը` աշխարհը փրկելու համար, հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»:
Հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ այսօր իրանցիների պարտականությունն է «պատրաստվել մեծն առաջնորդի գալուստին»:
«Եթե մենք համարում ենք մեզ 12-րդ իմամի զինվորներ, պետք է պատրաստվենք պատերազմի»,-հայտարարել է նա: