28 հոկտեմբերի 2004 - 19:00 AMT
ՎԱՏԻԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱՏԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
Հայոց ցեղասպանության փաստը Վատիկանը արծարծել է երկու օր առաջ հրապարակած` «Եկեղեցու սոցիալական դոկտրինայի գլխավոր ուղիները» պաշտոնական փաստաթղթում, որը կոչված է դառնալու բոլոր կաթոլիկների սեղանիի գիրքը: Փաստաթղթի ցեղասպանության բաժնում, մասնավորապես, ասվում է. «20-րդ դարը հայերի, ուկրաինացիների, կամբոջացիների, աֆրիկացիների եւ բալկանյան ժողովուրդների ցեղասպանությունների ականատեսն է»: Փաստաթղթում նշված է, որ ցեղասպանություն իրագործողները պետք է պատասխան տան դատարանի առաջ: