11 հուլիսի 2012 - 17:53 AMT
«Ալ Քայիդան» ստանձնել է Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Ալ Քայիդայի» ներկայացուցիչները այսօր ստանձնել են Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում մահացել է ոստիկանական ակադեմիայի ավելի քան 20 սան:

Համաձայն առկա տվյալների, պայթյունի զոհ են դարձել 22 ուսանողներ, ովքեր այդ պահին լքում էին ուսումնական հաստատությունը: Տվյալ պահին հայտնի չէ, թե որքան մարդ է վիրավորվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: