11 հուլիսի 2012 - 20:09 AMT
Սաուդյան Արաբիայի շիաները բողոքում են զինծառայողների կողմից ակտիվիստներից մեկի սպանության դեմ

Սաուդյան Արաբիայի տասնյակ հազարավոր բնակիչներ դուրս են եկել խաղաղ բողոքի ակցիաների` իշխանությունների կողմից ակտիվիստ Մուհամմադ ալ-Ֆիլֆիլի սպանությունից հետո:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ալ-Ֆիլֆիլը սպանվել էր նախորդ ցույցի ժամանակ, որը կազմակերպվել էր հայտնի շիա Նիմր ալ-Նիմր իմամի ձերբակալության դեմ: