11 հուլիսի 2012 - 18:49 AMT
Սիրիական ընդդիմությունը մեղադրել է Ռուսաստանին` մոսկովյան բանակցությունների տապալման համար

Սիրական ընդդիմության ներկայացուցիչները հուլիսի 11-ին Մոսկվայում ռուսական ղեկավարության հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է բանակցությունների տապալման մասին:

«Եթե չլիներ Ռուսաստանի քաղաքական, մշակութային, բարոյական, ռազմական աջակցություն, սիրիական ռեժիմը չէր կարողանա շարունակել իր քաղաքականությունը` ուղղված սիրիացիների դեմ»,-հայտարարել է Բուրխան Գալիունը:

Միակ բանը, ինչի մասին կողմերը կարողացել են պայմանավորվել մոսկովյան բանակցությունների ընթացքում, հետագայում ևս սիրիական խնդիրները քննարկելն է, գրում է Lenta.ru-ն: