11 հուլիսի 2012 - 21:16 AMT
2012թ Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ հավաքականի կազմում կգերակշռեն կանայք

ԱՄՆ-ն Լոնդոնի Օլիմպիական խաղերին կուղարկի 530 մարզիկներից բաղկացած հավաքական: «Պատմության մեջ առաջին անգամ հավաքականում կլինեն ավելի շատ կանայք, քան տղամարդիկ` համապատասխանաբար 269 և 261»,-լրագրողներին հայտնել է ԱՕԿ գործադիր տնօրեն Սքոթթ Բլեքմանը:

Նա ընդգծել է, որ «այս փաստը ապացուցում է, որ ամերիկյան սպորտում կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն»:

Հավաքականում ներառված են 228 մարզիկներ, ովքեր նախկինում ևս մասնակցել են Օլիմպիական խաղերին: Նրանցից 76-ը օլիմպիական չեմպիոններ են` 124-ը` մեդալակիրներ: