
ՆԱՏՕ-ն հետաձգել է Կոսովոյում զորակազմի կրճատումը և այնտեղ կմնան շուրջ 6 հազար զինծառայողներ: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենին, որը նախօրեին ժամանել է Կոսովո:
Ինչպես նշում է գործակալությունը, 2010թ. ՆԱՏՕ-ն մշտպես կրճատել է զինծառայողների քանակը Կոսովոյում, որը հայտնի է որպես KFOR: 2010թ. մինչ օրս ՆԱՏՕ-ի զինծառայողների քանակը 15 հազարից նվազել է մինչև 6 հազար: Նախատեսվում էր, որ 2012թ. Կոսովոյում կմնա 2,5 հազար զինծառայող: