12 հուլիսի 2012 - 13:02 AMT
Սիրիայի ընդդիմադիր քրդական կազմակերպությունները միավորվել են միասնական Գերագույն քրդական խորհրդի կազմում

Սիրիայի քրդերի երկու հիմնական կազմակերպությունները, որոնք դեմ են երկրի նախագահ Բաշար Ասադին, չորեքշաբթի հայտարարեցին միասնական դաշինքում միավորվելու մասին, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Ազգային քրդական խորհուրդն ու Արևմտայն Քրդստանի ժողովրդական խորհուրդն այսուհետ կազմում են միասնական Բարձրագույն քրդական խորհուրդ:

Միավորման մասին որոշումը կայացվել է բանակցությունների արդյունքում, որոնց, մասնավորապես, մասնակցել է իրաքցի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, քրդերը կազմում են երկրի բնակչության 9 տոկոսը: Նրանք արդեն մի քանի տասնամյակ է ինչ մեղադրում են իշխանություններին խտրականության մեջ: