Formspring հարց ու պատասխանի օնլայն ծառայությունը հաղորդել է հաքերային հարձակման արդյունքում ավելի քան 420 հազար գաղտնաբառերի արտահոսքի մասին, անվտանգության նկատառումներից ելնելով ապակտիվացրել են բոլոր հաշիվների գաղտնաբառերը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Formspring կորպորատիվ բլոգը:
Formspring-ի մշակողներն արդեն չեզոքացրել են խոցելիությունը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով ապակտիվացրել են բոլոր հաշիվների գաղտնաբառերը և դրանց տերերին էլեկտրոնային հասցեներ են ուղարկել` գաղտնաբառը փոխելու խորհրդով: