12 հուլիսի 2012 - 13:03 AMT
Լիբանանը դադարեցրել է բուժօգնության տրամադրումը սիրիացի փախստականներին երկրի հյուսիսում

Լիբանանի իշխանությունները դադարեցրել են բժշկական օգնության տրամադրումը սիրիացի փախստականներին երկրի հյուսիսում: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ Լիբանանի կառավարության ներկայացուցչի վրա հղումով:

«Օգնության կասեցման պատճառը տեխնիկական է, ոչ թե քաղաքական… Սիրիացիների մեծ մասը Լիբանան է ժամանել օգնության համար, ձևանալով փախստականներ, սակայն այդպիսիք չեն: Դա քաոս է առաջացնում»,-հայտարարել է նա՝ նշելով, որ ժամանակ է պետք օգնությունը «վերակազմակերպելու համար»:

Ըստ ՄԱԿ տվյալների, այժմ Լիբանանում մոտ 27 հազար սիրիացի փախստական կա, ադյ թվում կան վիրավորներ: