12 հուլիսի 2012 - 18:14 AMT
Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը դարձել է Օլիմպիական ժառանգության հարցերով լեյբորիստների խորհրդատու

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը իր նախկին առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերին նշանակել է Օլիմպիական ժառանգության հարցերով խորհրդատու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սպասվում է, սակայն, որ Բլերի դերը միայն խաղերի հետ կապված ասպեկտներով չի սահմանափակվի:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Բլերը գաղափարական ներդրում է ունենալու և կիսվելու է իր մեծ փորձով, որպեսզի օգնի կուսակցական քաղաքականության վերանայման գործընթացին:

Թոնի Բլերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնըզբաղեցրել է 10 տարիների ընթացքում: 5 տարի առաջ նա վայր է դրել կառավարության ղեկավարի լիազորությունները: