
Սիրիական անվտանգության ուժերը հետապնդում են Դամասկոս ու արվարձաններ ներխուժած գրոհայիններին: Փոխրաձգությունը լսելի էր վաղ առավոտյան Քադամ թաղամասում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը «Ալ Ջազիրայի» վրա հղումով:
ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ շուրջ 60 կանայք ու երեխաներ են ազատվել, որոնց որպես պատանդ էին պահում Հոմսում: Ընդամենը այդ գավառում հաջողվել է այս շաբաթվա ընթացքում փրկել 92 հոգու, որոնց գրոհայիններն որպես «կենդանի վահան» էին օգտագործում:
Մասնավորապես, հատուկ գործողությունը շարունակվում է Էլ Հալիադի, Կարաբիս և Ջուրա էշ Շիյահ թաղամասերում:--