12 հուլիսի 2012 - 14:10 AMT
Ասորական համայնքի ներկայացուցիչ. Մեր բարձրացրած խնդիրները հաճախ անտեսվում են պետական այրերի կողմից

Հայաստանում ասորական համայնքի կողմից բարձրացված խնդիրները հաճախ անտեսվում են պետական այրերի կողմից:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: Նրա խոսքով, ասորական համայնքի կարծիքն անտեսվել է այն ժամանակ, երբ Երևանի Նալբանդյան փողոցում տեղադրվել է ասորի ժողովրդի ցեղասպանության հուշարձանը, առանց համայնքի հետ համաձայնեցնելու:

Գասպարյանի խոսքով, այսօր համայնքի ունեցած տվյալներով, Հայաստանում ապրում է 6000-7000 ասորի, սակայն պաշտոնական տվյալներով նրանց թիվը հասնում է ընդամենը 3400. «Սա այն բանի արդյունք է, որ մարդահամար անելիս հայկական ազգանուն ունեցող ասորիների ազգը նշում են որպես հայ»: