
Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը Հաագայում հոսպիտալացվել է, հայտնում է «Ռոսբալտը»՝ France Presse-ի վրա հղումով:
Նրա գործով լսումները վերսկսվեցին հուլիսի 9-ին առաջին վկաների հարցաքննությամբ: Ընդամենը նախատեսվում է լսել 400 վկայի: Եթե Մլադիչը մեղավոր ճանաչվի, նրան ցմահ բանտարկություն է սպասում: Ինքը նախկին գեներալն իր մեղքը մերժում է:
Նրան մեղադրում են Բոսնիայում և Հերցոգովինայում 1992-95թթ. էթնիկ զտումներ անցկացնելու մեջ: