12 հուլիսի 2012 - 16:25 AMT
«Ռամբլեր» ինտերնետ հոլդինգը վերականգնել է իր ծառայությունների աշխատանքը

«Ռամբլեր» ինտերնետ հոլդինգը վերականգնել է իր ծառայությունների աշխատանքը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, 14:30-ի դրությամբ հասանելի էր ոչ միայն բուն որոնողական համակարգը, այլ նաև «Լենտա.ռու» ինտերնետ պարբերականն ու «Աֆիշա» պորտալը:

«Ռամբլերի» կայքերն անհասանելի էին հինգշաբթի մեկ ժամից ավելի: Ինչպես @lentaruofficial թվիթերում հայտնում էին ինտերնետ հոլդինգի մաս կազմող »Լենտա.ռու»-ի աշխատակիցները խմբագրության ներսում կայքը բացվում էր:

«Խափանումը պրովահդերների շրջանում էր»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Վլադիսլավ Կրեյնինը: