Ֆրանսիական Peugeot Citroen ավտոշինական ընկերությունը հայտարարել է 8 հազար աշխատատատեղերի կրճատման ծրագրերի և Փարիզի մերձակայքում տեղեակայված մեքենաշինական գործարանի փակման մասին:
Նախորդ շաբաթ ընկերությունը հաղորդել է, որ առաջին կիսամյակի վաճառքի ծավալները եվրագոտու երկրների շուկաներում խորը ճգնաժամի ֆոնին նվազել են 13 տոկոսով:
Ֆրանսիայի արևմուտքում տեղակայված Ռենե քաղաքի գործարանը կկրճատի 5600 աշխատատեղերից 1400-ը: Իսկ Peugeot Citroen-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպպ Վարենը հայտարարել է, որ իրավիճակը բավականին բարդ է: