Հայաստանում բացակայում են արտահանման խթանման մեխանիզմները, գտնում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը»: Մասնավորապես, ըստ նրա, այսօր գործող ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնն ու Զարգացման հայկական գործակալությունը չեն կատարում իրենց առջև դրված խնդիրը, իսկ պետությունը չի տալիս արտահանման վարկեր, որի միջոցով բանկերը կարող էին ֆինանսավորել այդ բիզնեսը:
«Իսկ բանկերը պատրաստ չեն ֆինանսավորել բիզնեսը կառավարման բարելավման համար առավել ցածր տոկոսադրույքներով, քան բիզնես վարկերն են»,-հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մակարյանը:
Անդրադառնալով տեղի արտադրողների խնդիրներին, կապված արտահանման հետ, Գագիկ Մակարյանը հավելել է, որ հայկական բիզնեսը վատ է իրազեկված արտաքին շուկաների և մարքեթինգային քաղաքականության մասին, իսկ այդ ուղղությամբ օգնություն ցուցաբերելու համար դեռ չկա համապատասխան պետմարմին, որտեղ հնարավոր կլիներ «մեկ պատուհանի» սկզբունքով անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Բացի այդ, տեղական գործարարների արտադրանքն անմրցունակ է արտքին շուկայում արդիական սարքավորումների բացակայության, արտադրողականության ցածր մակարդակի, ինչպես նաև սնդդամթերքի անվտանգության լաբորատոր փորձաքննության բացակայության պատճառով:
Այդ կապակցությամբ Գործատուների հանրապետական միության նախագահը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում երկու լաբորատիորիա կհայտնվի, որոնք համապատասխանության միջազգային հավաստագրեր կստանան, ինչը թույլ կտա հայկական ընկերություններին զգալիորեն կրճատել արտահանման ծախսերը: