13 հուլիսի 2012 - 13:11 AMT
«Ոսկե ծիրան». Թուրք կինոռեժիսորը կպատմի գրքի ուժի մասին

Թուրք ռեժիսոր Էնիս Ռիզայի «Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացած է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, պատմում է աղբահավաք տղայի մաին:

Պատանին`Օքթայը, 20 տարեկանում ծանոթանում է Դոստոևսկու արվեստին: Թուրքիայում վավերագրական կինոյով զբաղվողները ուշադրությունը շատ են կնտրոնացնում փողոցի թափառաշրջիկ երեխաների վրա: Այս երեխայի մեջ գտանք հատուկ զգացմունքայնություն և որոշեցինք հենց այս երեխայի մաիսն առանձին ֆիլմ նկարել:

Օքթայը, մուրացկանի, հնահավաքի, աղբահավաքի մի խառնուրդ է, նույնիսկ սոսինձ քաշող, փող ու աղբ է հավաքել փողոցներում, թերթավաճառ եղել, փողոցի շների հետ նրանց բույնը կիսել: Օքթայի կյանքը Ստամբուլում` փոխվեց ուսանողների հետ ունեցած պատահական հանդիպումների և այն փչացված գրքերի շնորհիվ, որոնք գտնում էր աղբարկղներում: Նա կարդում էր այդ գրքերը և սկսեց դրանք հավաքել` արդեն իր համար: Այժմ Օքթայը օգտագործված գրքերի խանութ ունի: Այս երիտասարդի` ոչնչից մարդ դառնալու պատմությունը հույսի և ըմբռնման փարոս է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են լսել:

Ռեժիսորը նշեց, որ Դոստոևսկին ամենատրենդային բացահայտումներից մեկն է Թուրքիայում: «Թուրքիայում ծավալուն է հրատարակությունը, և աշխարհի գրականություն է տպվում: Հեռուստատեսության մուտքից հետո գրքի ընթերցանությունը բավական նվազել է»,-ասաց Ռիզան: