Նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական տրիբունալում բոսնիացի սերբերի նախկին հրամանատար, գեներալ Ռադկո Մլադիչի դատավարությունը տեղի չի ունեցել ամբաստանյալի առողջական վիճակի պատճառով, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Դատավարությունը կվերսկսվի հուլիսի 16-ին:
Նախօրեին Մլադիչը տեղափոխվել է հոսպիտալ հետազոտման համար, որտեղ նա հսկողության տակ է 24 ժամ շարունակ: