13 հուլիսի 2012 - 13:55 AMT
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ հայտնի մարդկանց ցուցակը

Forbes ամսագիրը կազմել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց ցուցակը, նշելով, որ տասնյակի վեց տեղերում կանայք են, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Գլխավորում է ցուցակը ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը 2011-ի մայիսից մինչև 2012-ի մայիսը աշխատել է մոտ 57 մլն դոլար:

Ցուցակի երկրորդ տեղում է երգիչ Ջասթին Բիբերը, որը նույն ընթացքում աշխատել է 55 մլն դոլար: Երրորդը Ռիաննան է 53 մլն դոլարով: