13 հուլիսի 2012 - 15:48 AMT
2012թ. 5 ամսում Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 35,7տոկոսով

2012թ. հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 6654,3 հազար լիտր կոնյակ, ինչը 35,7տոկոսով ավելի է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից (4905,4 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 3050,7 լիտր օղի, ինչը ավել է 2011-ի ցուցանիշից 53,3տոկոսով:

Բացի դրանից, 2012թ հունվար-մայիսին երկրում արտադրվել է 1597,3հազար լիտր գինի 2011-ի 2664,5 հազար լիտրի փոխարեն (40,1տոկոս անկում): Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 4747,4 հազար լիտր գարեջուր, ինչը 10,1տոկոսով շատ է, քան 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 4312,9 հազար լիտր:

Շամպայն գինիների արտադրությունը նվազել է 57,2տոկոսով` կազմելով 29,6 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2012-ի հունվար-մայիսին նվազել է 15,3 տոկոսով` կազմելով 10646,2 հազար լիտր: