Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ՝ առաջարկելով ՀՀԿ-ին արտահերթ նիստ գումարել:
Ըստ Զուրաբյանի, նա ասել է Սահակյանին, որ եթե ՀՀԿ-ն ու նախագահ Սերժ Սարգսյանը թաքցնելու բան չունեն և նրանք շահագրգռված են, որ այս գործի քննությունը հրապարակային ու թափանցիկ լինի, և չեն ուզում այն կոծկել, ապա պետք է արտահերթ նիստ գումարեն, սակայն այդ առաջարկը մերժվել է:
«Այդ մերժումը ես միանշանակ գնահատում եմ այնպես, որ նշանակում է նրանք թաքցնելու բան ունեն»,-ասել է Զուրաբյանը: