13 հուլիսի 2012 - 17:35 AMT
«Ոսկե ծիրան». Ավարտվեց «Կորիզ» ծրագիրը

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» եիրտասարդական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրն ավարտված է:

Այն անցկացվում էր երկրորդ տարին, և ստացվել էր ռեկոդային` շուրջ 600 հայտ, որից ընտրվել էր լավագույն 35-ը: «Այս տարի մենք ավելի հղկված էինք: Որակական առումով անցած տարի կային շատ ուժեղ և շատ թույլ ֆիլմեր, իսկ այս տարի ժյուրիի գործը շատ դժվար է, քանի որ գրեթե բոլոր ֆիլմերը իրար հավասար են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց ծրագրի համակարգող Արամ Շահբազյանը: Ինչ վերաբերում է այս տարի Հայաստնի ներկայացուցիչների պասիվությանը, Շահբազյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ:

«Այստեղ ինձ համար շատ հետաքրիր է տեսնել, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ ֆիլմեր են նկարահանվում: Գիտե՞ք ինձ ինչ դուր եկավ: 5 օր ես անցկացրել եմ ֆիլմ դիտելով, հույս ունեմ, որ մյուս անգամ կգամ և կտեսնեմ Երևանը»,-ասաց ծրագրի ժյուրիի ղեկավար Թորուն Նյենը:

Նա նույնպես նշեց, որ այս տարի շատ ուժեղ են բոլոր երկրների մասնակիցները: Հաղթողի անունը կհայտարարվի «Ոսկե ծիրանի» փակման արարողության ժամանակ: