Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ջոն Թերրին ռասիզմի դրսևորման գործի շրջանակներում անմեղ է ճանաչվել: Վերջինս մեղադրվում էր «Քուիս փարք ռեյջերսի» կիսապաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին հնչեցրած ռասիստական վիրավորանքների մեջ:
4 օր տևած դատական լսումներն ավարտվել են ուրբաթ օրը, Լոնդոնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դատական պարզաբանումների պատճառ հանդիսացած միջադեպը տեղի է ունեցել 2011թ հոկտեմբերի 23-ին Պրեմյեր լիգայի 9-րդ խաղի ժամանակ:
Թերրին ընդգծել է, որ իրեն սխալ են հասկացել: Պաշտոնական հայտարարությունում Թերրին նշել է, որ Ֆերդինանդի թույլ տված արտահայտությանը պատասխանել է կոպիտ, սակայն առանց ռասիզմի: