13 հուլիսի 2012 - 21:46 AMT
Պապուա-Նոր Գվինեայի մարդակերները կերել են 7 մարդու և խանգարել տեղական ընտրությունները, նրանց ձերբակալել են

Հանիբալիզմի 29 հետևորդներ ձերբակալվել են Պապուա-Նոր Գվինեայի ոստիկանության կողմից` մի քանւի մարդու սպանության համար մեղադրանքներով:

Ինչպես հաղորդում է ВВС ռուսական ծառայությունը, կասկածյալները կերել են 7 մարդու, և, փաստորեն, խանգարել Մադանգ քաղաքում ընթացող ընտրությունները: Քաղաքի բնակիչները, իմանալով տեղի ունեցածի մասին, որոշել են պարզապես մնալ տանը:

Ինչպես խոստովանել են ձերբակալվածները, նրանք կերել են զոհերի ուղեղները: