15 հուլիսի 2012 - 16:29 AMT
Թել Ավիվում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում մի մարդ է ինքնահրկիզվել

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում մի մարդ է ինքնահրկիզվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է տեղական Haaretz պարբերականը` հղելով միջադեպի ականատեսներին:

Հուլիսի 14-ին լրացավ մեկ տարին, ինչ սկսվել են մի շարք բողոքի ակցիաներ, որոնք կոչված են երկրի իշխանությանը դրդելու ավելի արդար սոցիալական քաղաքականություն վարել:

Ինքնահրկիզման վայրում բողոքողը մի երկտող է թողել, որում տեղի ունեցածի համար պատասխանատվությունը բարդել է երկրի իշխանությունների վրա: