Սիրիական ընդդիմությունը դեռ հանդես չի գալիս միասնական բանախոսով և Ռուսաստանը հուսով է, որ միասնական թեկնածու կգտնվի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովն ասել է նաև, որ Ռուսաստանին դեռ չի հաջողվել համոզել Սիրիայի ընդդիմությանը հրաժարվել ծայրահեղական պահանջներից: «Դեռ չի հաջողվում նրանց հասկացնել, որ հարկավոր է հրաժարվել ծայրահեղական պահանջներից»,-ասել է նա: Ըստ Լավրովի, նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «սիրիական ընդդիմությանը մշտապես ասում են, որ պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ամեն ինչ լավ կլինի, մենք ռուսներին կհամոզենք»,-ասել է Լավրովը: