16 հուլիսի 2012 - 16:01 AMT
Բեռլուսկոնին անձամբ հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել Իտալիայի խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի կառավարության նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է 2013-ի խորհրդարանական ընտրություններում` իր կուսակցության ղեկավարությամբ, մասնակցությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է փոխել երկրի կառավարման համակարգը, քանի որ վարչապետը ներկայիս պայմաններում իրական իշխանություն չունի:

Բեռլուսկոնին Իտալիայի նախագահի պաշտոնից հեռացել է այն բանից հետո, ինչ 2011թ նոյեմբերին Իտալիայի կառավարությունն ընդունեց խիստ քաղաքականության միջոցների փաթեթը: