Սիրիայում Մարոկկոյի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ և արտաքսվել է երկրից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Մարոկկոյի ԱԳՆ-ն էր հայտարարել, որ արտաքսում է իր տարածքից Սիրիայի դեսպանին:
Այս տարի Պարսից ծոցի մի շարք երկրներ արտաքսել են սիրիական դեսպաններին: Հունվարին Արաբական պետությունների լիգան կասեցրեց Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը:
Բախումները Սիրիայում շարունակվում են արդեն մեկ տարի: Ըստ ՄԱԿ-ի, զոհվածների ընդհանուր թիվը մոտ 12 հազար է: