
Բոսնիական սերբերի ուժերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը կրկին կանգնել է Հաագայի դատարանի դատավորների առջև` հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո: Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Դատարանի հայտարարությամբ, բժշկական թեստերը ցույց են տվել, որ Մլադիչի առողջությունը թույլ է տալիս շարունակել դատական գործընթացը:
Մլադիչը մեղադրվում է 1990-ական թվականների բոսնիական հակամարտության ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մեջ, սակայն նա բոլոր այդ մեղադրանքները հերքում է: