16 հուլիսի 2012 - 17:18 AMT
«Կրասնոդար» ՖԱ-ն Ավստրիայում ավարտել է երկրորդ ուսումնամարզական հավաքը

Հուլիսի 16-ի առավոտյան «Կրասնոդարն» Տիրոլ քաղաքում անցկացրել է հաշվով երկրորդ ամառային հավաքի եզրափակիչ մարզումը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Մարզումը վերականգնիչ բնույթ էր կրում: Մյուսներն ուղղված են եղել ստանդարտ մարզչական ծրագրին:

Հուլիսի 17-ին ֆուտբոլիստները և մարզիչները հանգստանալու են, իսկ հուլիսի 18-ին կհավաքվեն «Չետուկ» ՈւՄԲ-ում, որտեղ աշխատելու են խաղաշրջանի մեկնարկին նախօրդող վերջին օրերին:

Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Յուրա Մովսիսյանը «Կուբան» մարզադաշտում կխաղա «Ռուբինի» դեմ: