17 հուլիսի 2012 - 15:09 AMT
Հուլիսի18-19 կդադարեցվի Կենտրոն և Արաբկիր շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի 2-24 զույգ համարներով շենքերի և Արաբկիր վարչական շրջանի Կոնդ թաղամասի, Բաղրամյան պողոտայի 11-51 շենքերի, Պռոշյան, Պարոնյան, Ֆրիկ, Դեմիրճյան, Անտառային, Սարմեն, Ձորափի, Այգեձոր, Զարոբյան փողոցների, Բաղրամյան պող. 2-րդ, Պռոշյան փող. 1-ին նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Այս մասին հաղորդում են «Երևան Ջուր» ընկերությունից: