Չորս հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակն աճել է գրեթե 3 անգամ և այժմ հասնում է 112 հազարի: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը:
«Հորդանանում 33,4 հազար սիրիացի կա, նրանց 79 տոկոսը ցուցակում է ընդգրկվել վերջին 4 ամսում»,-ասել է նա:
Շատերը հատել են սահմանը, բայց դեռ չեն գրանցվել: Սիրիայից հեռացած իրական մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, ասել է նա: