17 հուլիսի 2012 - 16:02 AMT
ԱԱՀ վճարման հետաձգման հետ կապված ներդրումներն Հայաստանում վերջին 2 տարում կազմել են 100 մլրդ դրամ

Շնորհիվ գործարարների համար կառավարության կիրառած ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման, ներդրումները Հայաստանում վերջին 2 տարում կազմել են 100 մլրդ դրամ, իրականացվել է 25 ծրագիր: Այդ մասին հուլիսի 17-ին Չարենցավանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Ասկե գրուպ» ընկերության ամրանների արտադրության գործարան այցելությունից հետո:

Այդ ծրագրերի շրջանակում, ըստ նրա, ներդրվում է ժամանակակից արտադրություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

«Վերջին տարիներին շուրջ 50-60 ձեռնարկություն կամ զրոյից է սկսել արտադրությունը կամ ամբողջությամբ վերազինվել է և այդ դինամիկան կշարունակվի առաջիկա տարիներին»,-ասել է նախարարը:

Արմատուրայի գործարանի վերազինման համար «Ասկե գրուպը» ներդրել է 7,8 մլրդ դրամ: