Բաղդադում Սիրիայի նախկին դեսպան Նավաֆ Ֆարեսը, որը լքեց իր պաշտոնը, միանալով ընդդիմությանը, հայտարարել է, որ տեղեկություններ կան այն մասն, որ Բաշար Ասադի ռեժիմը քիմիական զենք է օգտագործել, հայտնում է Լենտա.ռու-ն՝ BBC News-ի վրա հղումով:
«Կա չհաստատված տեղեկատվություն, որ քիմիական զենքը մասնակիորեն կիրառվել է Հոմսում»,-հայտարարել է Նավաֆ Ֆարեսը: Նա հայտարարել է, որ քիմիական զենքը կարող է կրկին կիրառվել, եթե Ասադի ռեժիմը զգա, որ փակուղում է հայտնվել: